Մի սենյակում դեմ-դիմաց երկու մարդ են նստած` տարբեր հատկություններով ու տարբեր ակնկալիքներով: Նրանց թվում է, թե միմյանց ճանաչում են:
Ինչպես միշտ սպասում եմ, սպասում եմ, որ գաս, ու մի բաժակի շուրջ կիսենք մեր մտքերը և հույզերը ու կիսենք այն ամենը, ինչ մտածում ենք մեզ իրար է կապելու:
Գիտես` շատ անգամ ամեն ինչ սկզբում է հաջող ընթանում, ու ինձ թվում էր, որ ամեն ինչ իր հունի մեջ է ընկնում, մենք խոսում էինք առօրյա տարբեր թեմաներից, ինչ որ մեզ հուզում էր, անցյալից ու ներկայից, մենք խոսում ու պարզաբանում էինք այն, ինչ մեր մտքում էր: Ամեն ինչ շատ հաջող էր ընթանում. տեսնում էի, թե ոնց ես ժպտում, ու ես վայելում էի այդ ժպիտը:
Մի պահ ամեն ինչ իրար անցավ, ու ես ինձ զգացի լիովին օտար միջավայրում, ու ես լսեցի
այն բառերը, որ երբեք չէի սպասում, որ մի օր գալու են, ու դիպչեն իմ ականջին, լսելու եմ, թե ոնց եմ անվստահություն ներշնչել, այս ամենից հետո լսելու եմ, թե ոնց ես ինձ մեղադրելու...


