چه زیبا گفته است جبران خلیل جبران
Ինչ գեղեցիկ է ասել Ջուբրան Խալիլ Ջուբրան
با هم باشید،اما بگذارید در با هم بودن شما فاصله ای باشد
Միասին եղեկ բայց թողեք ձեր միասնականության մեջ տարածություն լինի
و بگذارید نسیم در میان شما بورزد
և թույլ տվեք քամին ձեր մեջ շողա
یکدیگر را دوست بدارید،اما از عشق زندانی برای یکدیگر نسازید
Միմյանց սիրեք բայց սիրով բանտ մի սարքեք
بگذارید عشق ،جایی،در ساحل روحتان باشد
Թողեք սերը ձեր հոգու ափին լինի
پیمانه های یکدیگر را پر کنید،اما از یک پیمانه ننوشید
Միմյանց գավաթները լցրեք բայց մի գավաթից մի խմեք
از نان خود به یکدیگر ارزانی کنید،اما از یک قرص نان نخورید
Ձեր ունեցած հացը միմյանց նվիրեք բայց մի հացից մի կերեք
با هم بخوانید و برقصید و شادکام باشید،اما به حریم تنهایی یکدیگر تجاوز نکنید
Միասնաբար երգեք, պարեք ու ուրախացեք բայց միմյանց անձնական տարածք մի ներխուժեք
همچون تارهای عود باشید که جدا از هم اما با یک نوا مترنٌم میشوند
Քամանչայի լարերի նման եղեք որ միմյանցից զատ են բայց միասին նվակելուց հաճելի են
قلبهایتان را به هم هدیه کنید،اما یکدیگر را به اسارت در نیاورید،
Ձեր սիրտը միմյանց նվիրեք բայց երբեք միմյանց գերի մի վերցրեք
زیرا تنها دستان زندگی است که بر قلبهای شما حاکم است
Քանզի միայն կյանքի ձեռքերն են ձեր սրտերին իշխում
در کنار یکدیگر باشید،اما نه چندان نزدیک،
Միմյանց կողքին եղեք բայց ոչ շատ մոտ
زیرا ستونهای معبد دور از هم قرار دارند
Քանզի տաճարի սյուները միշտ հեռու են իրարից
و درخت بلوط و سرو در سایه یکدیگر رشد نمیکنند
Իսկ կաղնի ծառը և եղենափայտը միմյանց ստվերում չեն աճում

Ծնվել է 1883թ հունվարի 6-ին մարոնական քրիստոնյա ընտանիքում, Հյուսիսային Լիբանանի Բեշարե (Բշար) գյուղում։ Հայրն անվանակոչում է որդուն իր գերդաստանի անունով՝ Ջուբրան Խալիլ Ջուբրանը, որով էլ հայտնի է արաբ գրականությունում, իսկ Ամերիկան և Եվրոպան նրան ճանաչում են Քահլիլ Ջուբրան անունով։ 1894թ. մայրը՝ Քամիլիե Ռահմեն, իր չորս զավակների հետ մեկնում է Հյուսիսային Ամերիկա՝ բնակության վայր ընտրելով Բոստոն քաղաքը, ուր ապրում են ամենաաղքատ թաղամասերից մեկում՝ չինական թաղում։
1896թ. Ջուբրանը Բոստոնից մենակ վերադառնում է Բեյրութ՝ Մադրասաթ ալ-Հիքմայում /Իմաստության դպրոց/ ուսումը շարունակելու։Բեյրութում մնում է չորս տարի։ 1901թ. գեղանկարչության և գրաֆիկայի մեջ կատարելագործվելու համար մեկնում է Փարիզ, ուր հաճախում է Ռոդենի դասախոսություններին, դրանցից մեկի ժամանակ իմացավ բանաստեղծ, նկարիչ Վիլյամ Բլեյքի մասին, որը զգալի ազդեցություն թողեց Ջուբրանի վրա։ Ռոդենը հետագայում իր աշակերտին կոչում էր ,, Քսաներորդ դարի Բլեյք,,։
1903թ. քրոջ մահվան և եղբոր ու մոր հիվանդության լուրերը նրան նորից Ամերիկա են բերում, և նույն տարում Ջուբրանը կրկնակի հարված է ենթարկվում. թոքախտից մահանում է եղբայրը, քաղցկեղից՝ մայրը։
1908թ. նորից մեկնում է Փարիզ՝ գեղարվեստի ուսումը շարունակելու։ Երկու տարի անց նա վերադառնում է Ամերիկա, բայց արդեն բնակության վայր ընտրելով Նյու Յորքը, ուր կենտրոնացած էր գրական մծակութային կյանքը։
1920թ Նյու Յորքում արաբ տարագիր գրողները ստեղծեցին ,,Գրչի ընկերությունը,,, որն իր առջև նպատակ էր դրել՝ ազգային գրականությունը վերածելու հասարակական ակտիվ ուժի։
Թեև ընկերության անդամները հարում էին գրական տարբեր ուղղությունների, գրում էին տարբեր ոճերով, բայց համախմբել էին իրենց ուժերը՝ Ամերիկայում և Արաբական Արևելքում արաբերեն լեզվի ու գրականության զարգացումը խթանելու, հաղթահարելու պահպանողականության արգելքը, կապվածությունը հին, դասական պատկերավորմանը և որոնելու գեղարվեստական նորանոր մեթոդներ ու ձևեր։ Տարագիրների երիտասարդ սերունդը, ով Ամերիկա էր եկել պատանեկան հասակում, իր վրա էր կրում երեք մշակույթների ազդեցությունը՝ ամերիկյան, եվրոպական, արաբական։ Ընկերության տաս անդամներից յոթը լիբանանցիներ էին, իսկ երեքը՝ սիրիացիներ՝
- Ջուբրան Խալիլ Ջուբրան /նախագահ/
- Միխայել Նուայմե /քարտուղար/
- Ուիլիամ Քաթսիլիֆ /գանձապահ/
- Ամին ալ–Ռեյհանի
- Իլյա Աբու Մադի
- Նասիբ Արիդա
- Ռաշիդ Այուբ
- Աբդ Ալ-Մասիհ Հադդադ
- Նուդրա Հադդադ
- Ուադիա Բամուտ
Մինչև Գրչի ընկերության ստեղծումը արաբական պոեզիայում ավանդական չափերն էին գերիշխողը։ Այս ընկերության անդամները, եվրոպական և ռուսական գրականության ազդեցության տակ, ստեղծեցին բանաստեղծական ձևաչափերի նոր տեսակներ, որոնք մեծ տարածում գտան արաբական պոեզիայում։ Լայն զարգացում ստացավ ակնարկի ու արձակ բանստեղծության ժանրը։ 1931թ. ապրիլի 10-ին մահացավ Ջուբրան Խալիլ Ջուբրանը՝ քսաներորդ դարի Բլեյքը։
1920թ.-ին Ամերիկայում արաբ էմիգրանտ-բանաստեղծների ստեղծած «Գրչի ընկերության» նախագահն էր։ Ստացել է բժշկական կրթություն։ Ապրել է ընդամենը 48 տարի, սակայն թողել է գրական հարուստ ժառանգություն, և՛ արձակ և՛ չափածո՝ գրված անգլերենով և արաբերենով՝
- «Կոտրած թևեր»
- «Խենթը»
- «Ռահվիրան»
- «Հիսուս, Մարդու որդի»
- «Երկրային աստվածներ»
- «Թափառականը»
- «Մարգարեի պարտեզը» և այլն։

No comments:
Post a Comment