Իսֆահանում մի խումբ մարդիկ «Կին և Տղամարդ» բողոքի ձայն են բարձրացրել վերջերս պատահած հանցագործության նկատմամբ:
հիշեցնեմ որ վերջերս մի շարք կանանց դեմքին անհայտ մարդկանց միջոցով թթվային է լցվել, ու այդ կանայք ծանր վնասվածք են ստացել դեպքից: Ըստ պաշտոնական տվյալների տուժածների թիվը ութն են:
պետությունը այս հանցագործությունը կապում է Իսրաելի և Միացյալ նահանգների հետ, իսկ ժողովուրդը ասում է թէ, այս հանցագործությունը արդյունքն է վերջերս ՇԱՐԻԱԹԻ օրենքներից մեկը խորհրդարանում անցած որպես օրենքն է:
ըստ այդ օրենքի՝ ցանկացած մարդ, փողոցում եթե նկատի, որ ինչոր մեկը, ՇԱՐԻԱԹԻ օրենքների համաձայն չի հարգում ՀԻՋԱԲԸ կամ ճիշտ կերպով չի ընկալել այն, կարող է անձամբ, նկատողոթյուն անել այդ քաղաքացուն:
նաև պատկամավորները՝ սահմանել են հասարակական վայրը, և ըստ նոր որոշումի, անձնական մեքենաները և շենքերում եղած միջանցները, լինում են հասարակական Վայրեր: Ընդունելով այս օրենքը վերջերս ԻՐԱՆԻ քաղաքացին լուրջ խնդիրների առաջ է կանգնած, որը լուրջ խախտում է մարդու ազատ տեղաշարժման և անձնական տարածքների նկատմամբ:
պաստառների գրության թարգմանությունը՝
1-թույլ չտանք հանցագործությունը կանանց նկատմամբ ԻՍԼԱՄԻ անվան տակ օրինական դառնա: վերջ տանք կանանց նկատմամբ բռնությանը:
2-այրեցին Իրանցի կնոջ սրբությունը, թող այրվի այն անձը որ այս դժողքը ստեղծեց:
3-այն ինչ որ դեմքին են լցրել թթվային չէ, այլ ատելությունն է քո անձի նկատմամբ, ու չգիտես որ լցնես այդ ատելությունը:
4-ո՞վ համարձակվեց իմ մոր ժպիտը խլի, ո՞ւր է իմ մոր բարի դեմքը, մայրիկ ես վրեժ կլուծեմ:
5-հավատքը ատամի չոտկի պես անձնական է, նրան բռնի ուժով ուրիշի բերան մի մցրեք:


No comments:
Post a Comment